Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օտարները՝ հայ ճարտարապետության մասին»․ ցուցահանդես՝ «Զվարթնոցում»

18:25, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Օտարները՝ հայ ճարտարապետության մասին»․ ցուցահանդես՝ «Զվարթնոցում»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 19-ին կբացվի «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու օտարազգի հայտնի այն երախտավորների գործունեությանը, որոնք ուսումնասիրել ու համայն մարդկությանն են ներկայացրել մեր ճարտարապետական գոհարները, չափագրել են բավական մեծ թվով հուշարձաններ, իրենց մասնագիտական կարծիքը հայտնել հայկական ճարտարապետական ոճի ինքնուրույնության և կրած ազդեցությունների մասին։
     Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության լրատվականի փոխանցմամբ` կներկայացվեն Յակոբսոնի և Տոկարսկու անձնական պահոցներից նամակներ, չափագրություններ, լուսանկարներ: Կցուցադրվի Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցլի գլուխը»: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ալպագո Նովելոյի՝ իտալերեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն հրատարակված գրականությանը, որոնցում օգտագործվել են Թորոս Թորամանյանի արած լուսանկարները, չափագրությունները: Ներկայացվելու են նաև Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:

4581 | 0
Facebook