«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ դուբլ է հեղինակել «Ռեալ»-ի դարպասը և այդ ցուցանիշով հավասարվել լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին։ 4 դուբլ իր հաշվին ունի Ռաուլը։ Բացի այդ, Մեսսին 2 անգամ հեթ-տրիկ է հեղինակել։ Այդ ցուցանիշով նա առաջին տեղն է կիսում Սանտյագո Բերնաբեուի, Ֆերենց Պուշկաշի և Լասկանոյի հետ։