Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել

10:50, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Փարիզում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո Փարիզի կենտրոնում բողոքի երթ է սկսվել: Քայլերթի պատճառով Բաստիլի հրապարակում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է:

Բողոքի խաղաղ ցույցը վերաճել է ձախակողմյան ուժերի ու հակաֆաշիստական խմբերի ներկայացուցիչների և իրավապահների միջև բախումների: Ցուցարարները չեն ընդունում այն փաստը, որ «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենն անցել է ընտրությունների 2-րդ փուլ:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու ծխացող նռնակներ, մահակներ: Բախումների հետևանքով տուժել է մեկ ցուցարար, նա տեղափոխվել է հիվանդանոց:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Փարիզում զանգվածային անկարգություններն ուղեկցվել են մեքենաների հրդեհմամբ:
     Հիշեցնենք, որ քվերակության արդյունքներով նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մաքրոն, ով հավաքել է ձայների 23.75%-ը և «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.53%-ով:

7583 | 0
Facebook