Փհենյանն սպառնացել է միջուկային հարված հասցնել Ավստրալիային, եթե Կանբեռան որդեգրի Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է ABC-ին, հղում անելով Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին:
«Ավստրալիայի կառավարությունը կուրորեն ու նախանձախնդրորեն հավատարիմ է Հյուսիսային Կորեայի շրջափակման և ճնշման` ԱՄՆ որդեգրած դիրքորոշմանը»,- հայտարարել է հյուսիսկորեացի պաշտոնյան` նշելով, որ դա ինքնասպանությանը հավասար քայլ է:
Նշվում է, որ Ավստրալիայի հասցեին Հյուսիսային Կորեայի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ Ավստրալիայի Արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Փհենյանը լուրջ սպառնալիք է իր երկրի համար: