MAMUL.am-ի այս հարցման նպատակն էր պարզել, թե վերջին շրջանում մեծ պահանջարկ վայելող հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող «Ֆուլ Հաուս»
սիթքոմի դերասանուհիներից ում դերասանական խաղն են հավանում մեր ընթերցողները: Հարցմանը մասնակցել է 3696 ընթերցող, որոնցից 82%-ը հավանություն է տվել Մարջան Ավետիսյանի, 10%-ը Անի Երանյանի, իսկ 9%-ը՝ Արփի Գաբրիելյանի դերասանական խաղին: