Պրահայում շարունակվում են սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Մրցումային 2-րդ օրը հայ մարզիկները նվաճել են 7 մեդալ: Երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը, փոխչեմպիոն են դարձել 81 կգ քաշային Կարեն Հովհաննիսյանը (պատանիների պայքարում) և 80 կգ քաշային Աննա Մկրտչյանը (երիտասարդների պայքարում)։ Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը (52 կգ), Սերգեյ Պողոսյանը (65 կգ), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ), երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը (52 կգ):
Հիշեցնենք, որ երեկ՝ մրցումային առաջին օրը, մեր հավաքականը նվաճել է 5 մեդալ։