Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

11:25, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Իրանի Մեշհադ քաղաքից Սպահան ուղևորվող ավտոբուսը, որում առնվազն 30 ուղևոր է եղել, վթարի է ենթրակվել: Վթարի հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: IRNA լրատվականի հաղորդմամբ` 7 մարդ մահացել է տեղում, ևս 4-ը` հիվանդանոցում:
     Ավտոբուսի վթարի իրական պատճառը դեռևս հայտնի չէ: Նախնական տվյալներով, սակայն, ավտոբուսը շրջվել է, երբ դրա առջևով ընթացող բեռնատարը կտրուկ մանևր է կատարել:

4874 | 0
Facebook