Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն ակտիվ հետախուզում են անցկացրել ՌԴ սահմաններին

10:50, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն ակտիվ հետախուզում են անցկացրել ՌԴ սահմաններին

ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի հետախուզական ինքանթիռները թռիչքներ են իրականացրել ՌԴ սահմանային գոտում` Բալթյան ծովի հարավային շրջաններում: Այս մասին հայտնում են արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, որոնք հետևել են ռազմական ավիացիայի տեղաշարժին:
     ԶԼՄ-ների տվյալներով` երեկ բրիտանական Թագավորական օդուժի RC-135W ինքնաթիռը մի քանի ժամ շարունակ հետախուզում է անցկացրել ՌԴ Կալինինգրադի մարզի ափերին:
     Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը թռիչք է իրականացրել Լեհաստանի օդային տարածքում` Կալինինգրադի մարզից հարավ-արևմուտք` ուսումնասիրելով ռուսական տարածքները:
     Իսկ մինչ այդ Բալթիկ ծովի ափից Կալինինգրադին է մոտեցել Շվեդիայի օդուժի Gulfstream 4 հետախուզական օդանավը:

7943 | 0
Facebook