Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ընտրություններում կրած պարտությունից հետո Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Օբամայից

17:10, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Ընտրություններում կրած պարտությունից հետո Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Օբամայից

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Բարաք Օբամայից պարտության համար, հաղորդում է The Washington Post թերթը:

Պարբերականը վկայակոչում է լրագրողներ Ջոնաթան Ալենի և Էմի Փարնսի գրքից մի հատված, որում մանրամասն նկարագրված է ձայների հաշվարկի գիշերը: Երբ հասկանալի է դարձել, որ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը, Քլինթոնը հեռախոս է խնդրել և շնորհվորել է մրցակցին: «Ընդունիր իմ շնորհավորանքները, Թրամփ»,- ասել է նա:

Այնուհետև Քլինթոնը կապ է հաստատել Բարաք Օբամայի հետ: «Պարոն նախագահ, շատ եմ ցավում»,- ասել է նա:

8866 | 0
Facebook