Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիի մայրաքաղաքում՝ օդանավակայանի մոտ, պայթյուն է որոտացել. կան զոհեր

15:05, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
Սոմալիի մայրաքաղաքում՝ օդանավակայանի մոտ, պայթյուն է որոտացել. կան զոհեր
     Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանի մերձակայքում պայթուցիկով լցված մեքենա է պայթեցվել: Իշխանությունները հաղորդում են մի քանի զոհի մասին: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվականը:
     Հաղորդվում է, որ պայթյունի պատասխանատուն «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմավորումն է: Պայթյունից հետո հրաձգություն է սկսվել ահաբեկիչների և իրավապահների միջև, որը շարունակվում է մինչ այժմ:
     Ականատեսները հայտնում են, որ ահաբեկիչները նաև 3 ական են արձակել, որոնք ընկել են բնակելի թաղամասերի վրա:
4962 | 0
Facebook