Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում 4 քաղաք է տարհանվում

12:05, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Սիրիայում 4 քաղաք է տարհանվում

Սիրիայում, համաձայն Իրանի և Սիրիայի զինված ընդդիմությանն աջակցող Քաթարի միջև պայմանավորվածության, սկսվել է պաշարված քաղաքների տարհանման գործընթացը:
     Տարհանումն իրականացվում է 4 քաղաքից: Դրանցից երկուսը Քեֆրայ և Ֆու քաղաքներն են, որոնք այժմ պահպանվում են կառավարական ուժերի, իսկ պաշարված են աշխարհազորայինների կողմից: Մարդկանց 80 ավտոբուսով տեղափոխում են կառավարական զորքերի իշխանության ներքո գտնվող շրջաններ:
     Մյուս երկու քաղաքները Մադայյան և Զաբադանին են: Դրանք պաշարված են կառավարական զորքերի կողմից ու գտնվում են աշխարհազորայինների վերահսկողության տակ: Այս քաղաքներից տարհանումը կամավոր բնույթ է կրում. ցանկացողնեը կարող են մնալ քաղաքներում:
     Սպասվում է, որ 4 քաղաքից մոտ 30 հազար մարդ կտարհանվի: Մարտին ներկայացված զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է, որ պաշարված 4 քաղաքում դրությունն աղետալի է: Կազմակերպության տվյալներով` դրանցում 64 հազար խաղաղ բնակիչ կա:

8845 | 0
Facebook