«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իր և իր ընտանիքի անձնական կյանքին վերաբերող տվյալների արտահոսքը կազմակերպած իրավապահներին: Իոաննիսյանը վստահ է, որ տեղեկությունների բացահայտումը կապված է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակագրումների վերաբերյալ հրապարակումների հետ: «Ձայնագրություններով պայմանավորված` իմ ընտանիքի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ են հրապարակել, որպեսզի ինձ լռեցնեն: Մամուլում հայտնված այդ տեղեկությունները 5 տարվա վաղեմություն ունեն ու հրապարակվում են այն բանից հետո, երբ մենք հրապարակեցինք այդ ձայնագրոթյունները։ Եթե նորմալ քննություն չլինի, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Իոաննիսյանը: