Մոսկվայում` Տվերսկի փողոցում, ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին:
РБК-ի հաղորդմամբ` մարդիկ շրջապատել են ավտոբուսը, որով ցանկացել են տանել Նավալնիին, դրանից հետո հատուկ նշանակության ջոկատի անդամներն ստիպված են եղել օղակի մեջ առնել ավտոբուսը, որպեսզի այն կարողանա առաջ ընթանալ: Ավտոբուսի ընթացքը դադարեցրել է ճանապարհը փակած մի ավտոմեքենա, դրան հաջորդել են տարերային բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև: Ականատեսների խոսքերով` հատուկջոկատայինները դիմել են մահակների օգնությանը:
Հաղորդվում է, որ Նավալնին Տվերսկի փողոց էր եկել ընդդեմ կաշառակերության բողոքի ակցիային մասնակցելու, ու անմիջապես ձերբակալվել է: