«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Ցավով փաստենք, որ այսօր դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը և հիմա կրկին ու կրկին փնտրելու ենք արդյունավետ պայքարի ճանապարհներ:
Մնացածի մասին կգրեմ հերթականությամբ։
Հ.Գ. Ովքեր ցանկանում են մեզ հետ կապ պահել և հետագայում ևս մասնակցել մեր նախաձեռնած ակցիաներին, գրեք, կապը պահպանենք»,- գրել է Շահենը:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ամենօրյա ակցիաներ էր իրականացնում: