Ռաքքայի մերձակայքում գտնվող դպրոցը հայտնվել է ավիահարվածների թիրախում, որոնք, ամենայն հավանականությամբ, իրականացրել են ԱՄՆ գխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը: Այս մասին հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը` հղում անելով միաժամանակ մի քանի աղբյուրի:
«Ամերիկյան կոալիցիան լուսաբացին օդային գրոհ է իրականացրել, որի թիրախը եղել է Ռաքքայից 30 կմ հեռավորության վրա գնտվող Էլ Մանսուրա քաղաքի «Բադիյա Դահիլիա» դպրոցը: Ավիագրոհի հետևանքով զոհվել ու վիրավորվել են 10-յակ խաղաղ բնակիչներ, որոնց մեծամասնությունը` կանայք ու երեխաներ են»,- տեղեկացրել է աղբյուրներից մեկը:
Նշվում է, որ ավիահարվածների արդյունքում դպրոցը գրեթե ամբողջովին ավերվել է, այն ապաստան է եղել Հալեպից, Ռաքքյից և Հոմսից տեղահանված ավելի քան 50 ընտանիքի համար: