Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ արևելյան ափերին ռուսական հետախույզ նավ է հայտնվել

10:50, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
ԱՄՆ արևելյան ափերին ռուսական հետախույզ նավ է հայտնվել

ՌԴ ռազմածովային ուժերի «Վիկտոր Լեոնով» հետախուզական նավը նկատել են Միացյալ Նահանգների արևելյան ափերին: Այս մասին հայտնել է Fox News-ը` հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությանը:
     ԱՄՆ ուժայինների տվյալներով` ռուսական նավը գտնվել է օվկիանոսի միջազգային ջրերում` ամերիկյան Ջորջիա նահանգի Քինգս Բեյ բազայից 37 կմ հարավ-արևելք:
     Փետրվարի կեսերին «Վիկտոր Լեոնով» հետախուզական նավը նկատվել է նաև ամերիկյան սուզանավերի` Քոնեքթիքութ նահանգում գտնվող բազայի մոտակայքում, իսկ մի քանի ժամ անց Վիրջինիա նահանգի Նորֆոլք նավահանգստում:

7894 | 0
Facebook