Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ենթակառուցվածքների զարգացման համար Թրամփն առաջարկում է 1 տրիլիոն դոլար ներդնել

10:50, չորեքշաբթի, 01 մարտի, 2017 թ.
ԱՄՆ ենթակառուցվածքների զարգացման համար Թրամփն առաջարկում է 1 տրիլիոն դոլար ներդնել

Ինչպես հայտնի է, երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել երկրի Կոնգրեսի զույդ պալատների ներկայացուցիչների առջև` խոսելով արտաքին ու ներքին քաղաքական հեռանկարների մասին:
     Թրամփը խոստացել է հարկային դաշտում «պատմական» բարեփոխում կատարել, նվազեցնել կորպորատիվ հարկի չափն ու այդպիսով աշխարհում ավելի մրցունակ դարձնել ամերիկյան ընկերությունները: ԱՄՆ նախագահը խոստացել է նաև զգալիորեն թեթևացնել հարկերը միջին խավի համար:
     Թրամփը հայտարարել է նաև, որ մտադիր է 1 տրիլիոն դոլար հատկացնել երկրի ենթակառուցվածքների զարգացման համար: Նա առաջարկել է այդ ներդրումները կատարել ինչպես բյուջեից, այնպես էլ` ներառել անհատ ձեռնրակությունների կապիտալը:

11211 | 0
Facebook