Ադրբեջանական ՊՆ-ն, այլևս չկարողանալով սեփական ժողովրդից թաքցնել իր զոհերի թիվն ու անունը, հայտնում է նրանցից 5-ի անունները, որոնք ընկած են չեզոք գոտում: Դրանք են` Աղշին Իսմայիլ օղլու, Նազարով Շահլար Յաշար օղլու, Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու, Ղաբիմով Զուլֆի Ռահիմ օղլու և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու:
Նշենք, որ նրանց դիերը չեզոք գուտուց դուրս բերելու համար 2 կողմերի միջև բանակցություններ են տարվում: