Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան զորքերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Մոսուլի օդանավակայանի վրա

11:40, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Իրաքյան զորքերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Մոսուլի օդանավակայանի վրա

Իրաքյան անվտանգության ուժերն սկսել են լայնամասշտաբ հարձակում Մոսուլի օդանավակայանի և քաղաքից դեպի հարավ արևմուտք գտնվող Ալ Գազյանի ճամբարի վրա: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն: Աղբյուրի փոխանցմամբ` դաշնային ոստիկանության ստորաբաժանումները և արագ արձագանքման ջոկատներն, ավիացիայի ու ծանր հրետանու աջակցությամբ, հարձակում են գործում օդանավակայանի վրա մի քանի ուղղություններով` ոչնչացնելով ԴԱԻՇ-ի պաշտպանողական ամրությունները:
     Հիշեցնենք, որ արևելյան Մոսուլն ահաբեկիչներից ազտագրվել էր 2016-ի հոկտեմբերին, իսկ աևմտյան մասը դեռ ԴԱԻՇ-ի գերիշխանության տակ է:

4033 | 1
Facebook