««Ժամանակ»–ի հավաստի տեղեկություններով՝ «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ պետք է գործնական հանդիպումներ ունենա։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ»–ի հետ զրույցում հաստատել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանից մեկնելու փաստը՝ հավելելով, որ պարոն Հովհաննիսյանը քարոզարշավի մեկնարկին և ընտրություններին Հայաստանում կլինի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։