ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանն ` անդրադառնալով Արցախում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին և իշխանության վերարտադրության խնդրին, կարծիք հայտնեց, որ վստահ է, որ այս փոփոխությունները հստակ կատարվել են մեկ անձի իշխանության վերարտադրության համար:
«Այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, այն արժեքները չեն դավանում, որոնք մենք կցանկանայինք, հետևաբար մեխանիզմները հնարավորություն են տալու այդ մարդկանց իրենց արժեքներին հատուկ եղանակով գնալ վերարտադրության»,- համոզված է ԱԺ պատգամավորը: Նրա դիտարկմամբ` այս ամենը նշանակում է քաղաքական դաշտի վերացում. «Նշանակում է մի քանի տասնամյակ Արցախը հետ գցել և դժվար կլինի Արցախը դուրս բերել այդ ճահճից»: