2014թ. ի վեր անց է կացվում Formula E ավտոմրցաշարը, որին մասնակցում են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաները: Այդ մրցաշարին արդեն իսկ մասնակցում են այնպիսի հայտնի ավտոարտադրողներ, ինչպիսիք են` Jaguar-ը, McLaren-ը և Faraday Future-ն:
Ապագայի մրցարշավային էլեկտրաքարը
Այս լուսանկարներում ներկայացված է Spark Racing Technology ընկերության առաջարկած մրցարշավային էլեկտրաքարի դիզայնը: Ի դեպ, 2018-ից հենց այս ընկերությունն է լինելու Formula E-ի անցկացման պատասխանատուն:
Առաջարկված մեքենաներն էականորեն տարբերվում են սովորական բոլիդներից իրենց ֆուտուրիստական դիզայնով: Բացի վառ ընդգծված աերոդինամիկ փոփոխություններից, Spark Racing-ը ծրագրում է էլեկտարմոբիլը հագեցնել պաշտպանիչ խցիկով: Այսպիսի բոլիդները մրցարշավներին կհայտնվեն 2018-ից:
Ապագայի մրցարշավային էլեկտրաքարը