Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոմինիկյան Հանրապետությունում ուղիղ եթերի ժամանակ 2 լրագրող է սպանվել

14:40, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2017 թ.
Դոմինիկյան Հանրապետությունում ուղիղ եթերի ժամանակ 2 լրագրող է սպանվել

Դոմինիկյան Հանրապետության Սան Պեդրո քաղաքում ռադիոյի ուղիղ եթերի ժամանակ 2 լրագրող է սպանվել: Սպանության կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել, փոխանցում է BBC-ին:
     Նշվում է, որ ուղիղ եթերում սպանված լրագրողներից մեկը` Լուիս Մանուել Մադինը, սպանության պահին ուղիղ կապ է հաստատծ եղել Facebook-ով: Մոտ 2 րոպե տևող ձայնագրությունն ընդհատվում է կրակոցի ձայներով ու կանացի ճիչով: Մյուս սպանվածը 103FM ռադիոյի պրոդյուսեր Լեո Մարթինեսն է: Հաղորդվում է, որ ևս մի կին հրաձգային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
     Ձերբակալվածներին մեղադրանք դեռևս չի ներկայացվել: Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

6273 | 0
Facebook