Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Մեր քանդակագործներն իրենց բրիչով որոշել են ժողովրդին ընկնավո՞ր դարձնել». կարծիքներ` մարշալ Բաբաջանյանի նորաբաց արձանի մասին

երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
«Մեր քանդակագործներն իրենց բրիչով որոշել են ժողովրդին ընկնավո՞ր դարձնել». կարծիքներ` մարշալ Բաբաջանյանի նորաբաց արձանի մասին

Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում երեկ բացված Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը միանգամից քննադատության արժանացավ գրեթե բոլորի կողմից: Շատերն այն անճաշակ և հակաէսթետիկ են համարում, ոմանք էլ գտնում են, որ դրա փոխարեն կարելի էր այդ գումարով զենք ձեռք բերել:

Այս թեման մեկնաբանել են`

Արգիշտի Կիվիրյան, վերլուծաբան, ակտիվիստ

Արգիշտի Կիվիրյան, վերլուծաբան, ակտիվիստ

Ինչ-որ մեկը կարող ա ինձ բացատրել, թե ինչ իմաստ ունի փող վատնել սովետական գործիչների արձանների բացման վրա, որոնք ոչ գեղարվեստական արժեք ունեն, ու առավելագույս մարդկանց մոտ կարող են առաջացնել սովետական ժամանակաշրջանի նկատմամբ նոստալգիա: Արձան եք բացում, գոնե բացեք հայ ազգի անկախության համար պայքարած գործիչների արձանները, իսկ ավելի լավ ա այս ծանր վիճակում այդ փողով զենք առեք, տխմարներ...

Արմեն Մարտիրոսյան, «Անտարես» հոլդինգի նախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Անտարես» հոլդինգի նախագահ

Էս Բաբաջանյանի հակաէսթետիկ արձանը ռադ արեք։ Ո՞ր անտաղանդն է ես հիմարության հեղինակը։ Քաղաքապետարանի արվեստի ռահվիրաների համար՝ Հակոբ Գյուրջյանի քանդակը։

Կիմա Եղիազարյան, լրագրող

Կիմա Եղիազարյան, լրագրող

Մի անճոռնի քարակույտ՝ որպես Անդրանիկի արձան, տարան դրեցին Բանգլադեշում:


Հիմա էլ մի մռայլ, սարսափազդու, գորշ կերպարանք՝ որպես մարշալ Բաբաջանյանի արձան, տարան դրեցին Ավանում:
Չեմ հասկանում՝ էս մեր քանդակագործներն իրենց բրիչով որոշել են ժողովրդին ընկնավո՞ր դարձնել:
Էնպես էլ նստեցրել են մարշալին, ոնց որ հեսա-հեսա խաշ են բերելու, որ ուտի...
Ողբալի գեղագիտություն...

Գևորգ Նալբանդյան, օգտատեր

Անաստաս Միկոյանի արձանը ունենալուց հետո մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը կանգնեցնելը (այս դեպքում նստեցնելը) բոլորովին էլ զարմանալի չէ։ Արձանի բացման նախաձեռնողները միայն նրա մարշալ լինելը գիտեին, վստահ եմ։ Իսկ Բաբաջանյան փողոց ունենալուց հետո, արձան ունենալը այդքան էլ սարսափելի չէ։ Ցավն այն է, որ շատերը չգիտեն՝ օրինակ, Մոնթեի արձանի (կիսանդրիի) տեղը, որովհետև այն կարծես «խնամքով թաքցրած» լինեն։ Արցախյան ազատամարտի շատ հերոսներ և Ազգային հերոսի կոչումը վաստակած արժանի զավակներ չունեն իրենց անունով անվանակոչված ոչինչ, կամ գոնե ես և շատ-շատերը չգիտենք։ Վատ չէր լինի, եթե քաղաքապետարանները վերանայեին անվանակոչված մի շարք դպրոցների, փողոցների, թաղամասերի, հրապարակների, որոշ արձանների նպատակահարմարությունը։ Կարծում եմ, մենք պակաս չունենք այնպիսի արժանավոր զավակների, ի պատիվ որոնց պետք է անվանակոչումներ լինեն։

Կարեն Սիմոնյան, ինժեներ

Կարեն Սիմոնյան, ինժեներ

Այս արձանաշինությունը այնքանով է մխիթարական, որ երբևէ կգան սերունդներ, որոնց գեղագիտական ճաշակը չի հանդուրժի այդ բիզնեսին, որ «քարտաշն» ու պատվիրատուն դոդի գագոներից և մյուսներից ոչ պակաս շուստրիությամբ «գործ» են անում և այն էլ «հայրենասիրաբար»… Հետաքրքիր է, թե մարշալ Բաբաջանյանը հայկական ո՞ր ճակատամարտն է հաղթանակով ավարտել․․․ Գուցե հունգարակա՞ն…

Հայկ Գևորգյան, լրագրող

Հայկ Գևորգյան, լրագրող

Եթե ճանաչում եք որևէ մեկին, ով ինձ կբացատրի մարշալ Բաբաջանյանի նոր դրած արձանի ասելիքը, իմաստը, բովանդակությունը... ու ընդհանրապես արվեստ, ճաշակ... ու նմանատիպ բաներ, հեռախոսը տվեք զանգեմ մի երկու բան հարցնեմ:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
էս արձանի հեղինակը հո Բաքվի՞ց չի... Լավ ամոթ չի էս կարգի գործ են տեղադրում...
29931 | 2