ԴԱԻՇ ահաբեկչական կազմավորումն ու աֆղանական ծայրահեղական «Թալիբան» կազմավորումը սրբազան պատերազմ` ջիհադ են հայտարարել միմյանց: Այս մասին հայտնում է «Մաշալ» ռադիոկայանը:
Լրատվականը, հղում անելով Աֆղանստանի Հելմենդ նահանգի ոստիկանական ծառայության ղեկավար Նաբի Ջան Մոիլլահեյլիին, նշում է, որ ոստիկանության ձեռքում այդ ամենը փաստող թղթեր են հայտնվել:
Նշենք, որ 2015թ. գարնանը ԴԱԻՇ խմբավորումն արդեն իսկ սրբազան պատերազմ էր հայտարարել թալիբներին: