Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց

10:50, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
    
     Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
    
     Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
     նախարարության լրատվական ծառայություն
1992 | 0
Facebook