Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները

17:05, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները

Դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է 2019 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի վիճակահանությունը: ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է ընտրական առաջին փուլի հանդիպումներին մասնակցող 13 երկրների ցանկը: Հայաստանը հավաքականը վիճակահանությունից առաջ հայտնվել է 4-րդ զամբյուղում, քանի որ առաջին անգամ է մասնակցելու ընտրական հանդիպումների:

1-ին զամբյուղ

Հոլանդիա

Բոսնիա և Հերցեգովինա

Էստոնիա

Բելառուս

2-րդ զամբյուղ

Ավստրիա

Շվեդիա

Բուլղարիա

Մակեդոնիա

3-րդ զամբյուղ

Սլովակիա

Պորտուգալիա

Ալբանիա

Կոսովո

4-րդ զամբյուղ

Հայաստան

Վիճակահանության արդյունքում հավաքականներն ընդգրկվելու են 4 ենթախմբերում, որոնցից 3-ում լինելու են 3-ական թիմեր, իսկ մեկում` 4: 2017 թվականի օգոստոսի 2-ից 17-ը կայանալիք հանդիպումներից հետո, ենթախմբերում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս են գալու ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսվելու են 2017 թվականի նոյեմբերին:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները
2527 | 0
Facebook