Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ում 20 օրից շատ բան պարզ կլինի. քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը. «Հրապարակ»

10:00, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
ՀՀԿ-ում 20 օրից շատ բան պարզ կլինի. քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը. «Հրապարակ»

«ՀՀԿ-ում բոլորը շունչները պահած սպասում են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով։ Ընդ որում, եթե որոշեն, որ իրենք կարող են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել և ինքնուրույն «հիսուն պլյուս մեկ» ձայն «խփել», ապա Ծառուկյանի կարիքը չեն ունենա։ ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը. Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը։ Մ. Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ։ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգում» իրենց ռեյտինգներն են չափելու Սամվել Ալեքսանյանը՝ 2 դեմքով՝ Կորյուն Նահապետյանի հետ, ընդդեմ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի։ Աջափնյակ-Կոմիտաս-Դավթաշենում՝ ՍԱՍ-ի Արտակն, Արթուր Գևորգյանն, Արման Սահակյանը։ Զեյթուն-Քանաքեռ-Ավանում՝ Միհրան Պողոսյանը և Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի աներձագը»,– գրում է թերթը։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2790 | 0
Facebook