Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարությունը պահանջել է Մեծ Բրիտանիայից «չխանգարել օգնել» Սիրիայի բնակիչներին

15:40, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
ՌԴ պաշտպանության նախարարությունը պահանջել է Մեծ Բրիտանիայից «չխանգարել օգնել» Սիրիայի բնակիչներին
     ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հալեպի բնակիչներին հումանիտար օգնության մատակարարումներին՝ չհամաձայնվելով հրադադարի ռեժիմին: Կոնաշենկովը հիշեցրել է, որ սիրիական զորքերն ազատել են Հալեպի արևելքում գտնվող շրջանների համարյա կեսը, որտեղ ապրում է ավելի քան 90 հազար մարդ: Եվս մոտ 28 հազար խաղաղ բնակիչ, որոնց կեսն անչափահաս երեխաներ են, փախել են քաղաքի անվտանգ շրջաններ: Ընդ որում, արևելյան թաղամասերի բնակիչներն ամեն օր օգնություն են ստանում Ռուսաստանի և սիրիական կառավարության կողմից, ավելացրել է նա: «Եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունն իսկապես ուզում է հումանիտար օգնություն տրամադրել արևելյան շրջանների բնակիչներին, ապա դրա համար կան բոլոր պայմանները: Իսկ եթե Հալեպի համար ոչ մի օգնություն չկա, ապա մի խանգարեք մյուսներին օգնել»,- ընդգծել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
3776 | 0
Facebook