Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

21:30, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
     Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցեր, գրում է RT-ն:
     Ամենազավեշտալին ադրբեջանական Day.az-ի հրապարակումն է, որտեղ նշվում է, թե «զրույցի ընթացքում Թրամփն ասել է, որ բավականին շատ բարի խոսքեր է լսել Ադրբեջանի նախագահ Ալիևի մասին»:
    
     Հիշեցնենք, ըստ միջազգային մամուլի ու քաղաքագետների վերլուծության, Թրամփը սերտ կապեր է ունեցել Ալիևների ընտանիքի հետ: Նա Ալիևների ընտանիքի հետ շինարարական մեծ ծրագրեր էր իրականացնում Բաքվում, բայց հենց սկսվեց նախագահական քարոզարշավը, Թրամփը, որն ուներ իր պաշտոնական կայքն ու այնտեղ տեղադրված էր ամբողջ տեղեկատվությունը, թե «Թրամփ կորպորեյշընը» որ պետություններում ինչ գործունեություն է ծավալում, հեռացրեց այս տեղեկությունը։ Այստեղից հետևություն, որ Թրամփին ձեռնտու չէ բացահայտել իր կապն Ալիևների ընտանիքի հետ, որը Եվրոպայում ու ԱՄՆ-ում ճանաչված է որպես կոռումպացված և բռնապետական ընտանիք։
7458 | 9
Facebook