Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր Զելանդիան հզոր երկրաշարժից և 150 հետցնցումներից հետո

19:05, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Նոր Զելանդիան հզոր երկրաշարժից և 150 հետցնցումներից հետո

Երեկ Նոր Զելանդիայում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ հզորության երկրաշարժին արդեն հետևել է 150 հետցնցում` 5,4-6,3 մագնիտուդով:
     Երկրաշարժից հետո լրջորեն վնասվել են ճանապարհներ, ենթակառուցվածքներ, տեղի են ունեցել բազմաթիվ սողանքներ ու փլուզումներ: Այսօր տեղի ունեցած` 6,2 մագնիտուդով հետցնցումից հետո փլուզվել է Կլարենս գետի ամբարտակը: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել որքան հնարավոր է` շուտ տեղափոխվել բարձրադիր գոտիներ, քանի որ գետի հունով ներքև է շարժվում ջրի հուժկու հոսք:
     Այս պահին հայտնի է դեռևս 2 զոհի մասին: Մայրաքաղաք Վելինգթոնի մի շարք հատվածներից մարդկանց են տարհանում, քանի որ կա ցունամիի վտանգ:
     Կաիկորա քաղաքի տարածքում իրավիճակը ճգնաժամային է, ամիսներ են պետք, որ վերացվեն ավերածությունների հետևանքները:

5385 | 0
Facebook