Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը հետաձգել է անլար ականջակալների վաճառքը

12:40, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Apple-ը հետաձգել է անլար ականջակալների վաճառքը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հետաձգել է անլար ականջակալների` AirPods-երի վաճառքը. դրանք այս ամսվա վերջում շուկայում չեն հայտնվի: «Մենք արտադրանքը չենք հանում վաճառքի, եթե կարծում ենք, որ այն պատրաստ չէ: Մեզ մի փոքր ժամանակ է անհրաժեշտ` նախքան AirPods ականջակալները պատրաստ կլինեն»,- ինչպես փոխանցում է CNN-ն, այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում: Ամերիկյան ընկերությունը նոր ժամկետների մասին հայտարարություն չի արել:

Հիշեցնենք, որ AirPods անլար ականջակալները ներկայացվել են այս տարվա սեպտեմբերի 7-ին, Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ժամանակ: Դրանց նախնական արժեքը 159 դոլար է:

6672 | 0
Facebook