Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lada XRAY-ը բարձր անցանելիության նոր կոմպլեկտավորում է ստացել

02:05, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Lada XRAY-ը բարձր անցանելիության նոր կոմպլեկտավորում է ստացել

Lada XRAY հեչբեքը նոր կոմպլեկտավորում է ստացել՝ բարելավված արտաճանապարհային հատկանիշներով: Ինչպես հաղորդում է «ԱվտոՎԱԶ»-ի մամուլի ծառայությունը, հատուկ մոդիֆիկացիայի վաճառքը կմեկնարկի այս աշնանը: Նորույթի գները դեռ հայտնի չեն:
     «Բոլոր Lada XRAY-ի բազային կոմպլեկտավորման մեջ մտնում են կայունության վերահսկման համակարգը (ESC) և կցորդման վերահսկման համակարգը (TCS): Անցանելիության բարձրացման նպատակով քրոսովերն ստացել է այդ «էլեկտրոնային օգնականների» ապակտիվացման գործառույթը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անջատված համակարգերը կարելի է կրկին ակտիվացնել՝ կոճակին սեղմելով կամ ինքնաբերաբար մինչև 50կմ/ժ զարգացնելու դեպքում:
     ESC-ի ապակտիվացման հնարավորությունից բացի Prestige փաթեթը ներառել է նոր երկգույն 17-դյույմանոց սկավառակներ, նավիգատոր, մուլտիմեդիային համակարգ, հետևի դիտելիության տեսախցիկ, հետևի ապակիների ուժեղացված մգեցում:

7657 | 0
Facebook