Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը մերժել է ՕԵԿ-ի նախագիծը

14:04, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Կառավարությունը մերժել է ՕԵԿ-ի նախագիծը

Կառավարությունն այսօր մերժել է ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների՝ «ՓԲԸ հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկը։
     Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանն տեղեկացրել է,որ առաջակը մերժվում է, քանի որ օրենքով հիմնավորումը լավ չի ներկայացված ու մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում:

Տեղեկացնենք, որ նախագծով առաջարկվում է արտոնություն սահմանել ՓԲԸ-երին, ում տարեկան շրջանառությունը 16 մլն դրամ է կազմում:

Միաժմանակ կառավարությունն բացասական պատասխան չի տվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծին:

Նախագիծը կառավարությանը ներկայացնող Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց, որ նախագիծը լրացուցիչ աշխատանք է պահանջում, քանի որ կառավարության կողմից մերժումը կարող է հանրային մեծ դժգոհություն առաջացնել: «Երեք օր եմ խնդրում կառավարությունից` հարցը պատգամավորների հետ քննարկելու համար»:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեությունն ուսումնասիրող, իսկ այնուհետև ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկում և վերա­հսկողություն իրականացնող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀ կառավարության և ընկերության ներկայացուցիչների ընդգրկմամբ:

2756 | 0
Facebook