Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանին առաջարկել է մնալ և գլխավորել բնապահպանության նախարարությունը». Ա. Վարդանյան

17:05, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
«Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանին առաջարկել է մնալ և գլխավորել բնապահպանության նախարարությունը». Ա. Վարդանյան
     ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն է Արծվիկ Մինասյանին առաջարկել մնալ և գլխավորել բնապահպանության նախարարությունը: Դիտարկմանը, թե Արծվիկ Մինասյանը կարո՞ղ է աշխատել որպես բնապահպանության նախարար` ոլորտի մեջ չլինելով, Վարդանյանն ասել է. «Վարչապետի մոտեցումը հետևյալն է՝ նոր անվանումով նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձի, բիզնեսի հետ առնչություն ունեցող անձի, իսկ Արծվիկ Մինասյանը բիզնես չունի: Իր համար շատ կարևոր են տնտեսական բլոկի բարեփոխումները»: Վարդանյանը շարունակեց. «Մենք հանդիպել ենք վարչապետի հետ, նա կարծիք է հայտնել, որ շատ է ուզում աշխատել պարոն Մինասյանի հետ։ Այստեղ որևէ արտառոց բան չկա։ Վարչապետի առջև դրված խնդիրները մեզ համար հասկանալի են»։
3191 | 2
Facebook