Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերենա Ուիլյամսը զիջեց դիրքերը. հայտնի է աշխարհի նոր առաջին ռակետի անունը

13:20, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2016 թ.
Սերենա Ուիլյամսը զիջեց դիրքերը. հայտնի է աշխարհի նոր առաջին ռակետի անունը

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը լքել է WTA դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը։ 34-ամյա ամերիկուհին երկրորդն է՝ իրենից առաջ թողնելով գերմանուհի Անժելիկ Քերբերին։ ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող 28-ամյա Քերբերը դարձել է ամենամեծ թենիսիստուհին, ով առաջին անգամ բարձրացել է դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնական։

Նշենք նաև, որ Սերենա Ուիլյամսը բարձունքին էր 186 շաբաթ՝ անընդմեջ։ Նրան չբավականացրեց ընդամենը մեկ շաբաթ՝ լեգենդար Շտեֆի Գրաֆի ռեկորդը գերազանցելու համար։

Անժելիկ Քերբեր
Անժելիկ Քերբեր
7740 | 0
Facebook