Ֆրանսիայի Մակոն քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: 50 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Սիմոնյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Սերգեյը 1/8 եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյնալովին՝ 8։0 հաշվով, ¼ եզրափակչում առավելության հասավ իտալացի մրցակցի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին՝ 4։6 հաշվով։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սիմոնյանը 2։1 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Ադիլեթ Թալայբեկովին։
Մեր մյուս ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Գևորգ Խումարյանը և 74 կգ քաշային Արման Բաղդասարյանը չկարողացան մեդալ նվաճել։