Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քարակերտի գազալցակայանում պայթյունի հետևանքով վարորդը տեղում մահացել է

14:20, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Քարակերտի գազալցակայանում պայթյունի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 27-ին` ժամը 13.00-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
     Դեպքի վայր է մեկնել ՄՀ և ՏԱՏ առաջատար մասնագետը:
     Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983թ. ծնված Ա. Գ-ը ստորին վերջույթյների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրէբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

6325 | 0
Facebook