Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա ծռերի» միամիտ տղերքն ինչ իմանային, որ հեղափոխություն, իշխանափոխություն հոխորատցողների մեծ մասը շատ նման է ֆեյսբուքյան հեղափոխականությանը

07:55, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռերի» միամիտ տղերքն ինչ իմանային, որ հեղափոխություն, իշխանափոխություն հոխորատցողների մեծ մասը շատ նման է ֆեյսբուքյան հեղափոխականությանը

Ի՞նչ խուժան վիճակ է չէ:
     Տարիներով բազում-բազում քաղաքական-հասարակական դեմքեր ամենասաստիկ հեղափոխական ելույթներն էին ունենում, քաղաքացիական ապստամբության ու ընդվզման կոչերն էին անում, կոչ անում մարդկանց լցվել փողոցները... Մինչդեռ այս օրերին հարթակը դատարկ էր, նշվածներից որոշները լավագույն դեպքում սահմանափակ գրաֆիկով այցելու էին: Այս իրավիճակում Նիկոլն էլ ծանրութեթև արեց ու հայտ ներկայացրեց, ինչը ընդդիմադիր դաշտում արդեն դարձել է երրրոդ համաշխարհային պատերազմի առարկա, թե ինչի նա...: Այ բալամ, չեք ուզում Նիկոլին, գնացեք ապստամբությունն ավարտին հասցրեք: Սասնա ծռերն էլ, ժողովուրդն էլ կողմ են... Ի դեպ, «Սասնա ծռերի» միամիտ տղերքն ինչ իմանային, որ հեղափոխություն, իշխանափոխություն հոխորատցողների մեծ մասը շատ նման է ֆեյսբուքյան հեղափոխականությանը, որի "շնորհիվ" օրը մի հազար անգամ խուճապի ենք մատնում իշխանությանը, հեռացնում ու....
     Հ.Գ. Այսօր Խորենացու փողոցում Անահիտ Բախշյանի հետ խախանդ կանգնած էինք, և մեր մի քանի հայրենակից սկսեցին անուն առ անուն հարցնել` այս մեկն ուր է, այն մեկն ինչու չի գալիս ղեկավարելու ապստամբությունը: Ասացի` իրենց հարցրեք, չգիտեմ: Մեկը շրջվեց` թե բա դուք այստեղ եք: Շատ արագ պատասխանեցի` որովհետև ես հեղափոխության, զինված ապստամբություն խոստում չեմ տվել, ես դրա մասնագետը չեմ ու հանրությանն էլ պատասխան տալու կամ նրանից խուսափելու բան չունեմ, ես մանկուց սիրում եմ խոստանալ այնքան, որքանի տակից կարող եմ դուրս գալ, թեպետ գիտելիքներս, հռետորությունս բավարարում են շատ շատերից ավելի ամենագեղեցիկ ու ճոխ բառապաշարով հեղափոխական ելույթներն ունենալ... Իմ ներքին պատասխանատվությունը միշտ թելադրել է նման բաներ չանել ու թռնել...
     Հետո էլ նույն «ընդդիմադիրներն» ու «ոչ իշխանակաները» իշխանություններին են մեղադրում, թե միայն գեղեցիկ խոսում են ու հակառակն անում: Նույն սիմետրիկ պատկերն էլ ընդդիմության դաշտում է եղել տարիներ ու տասնամյակներ շարունակ...

4854 | 2
Facebook