Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը

13:35, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը
     ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը:
     «Նրա առողջական վիճակը բավարար է, այսօր առավոտյան է դադարեցրել հացադուլը»:
     Հիշեցնենք՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել հունիսի 20-ին: Նա իր և մյուս ազատազրկված անձանց կողմից բաց նամակ էր հղել, դժգոհություն էր հայտնել, որ, ի թիվս այլ իրավունքների, իրենք զրկված են նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքներից, պահանջել, որ օրենսդրությանը համապատասխան՝ միջոցներ ձեռնարկվեն իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան էին այցելել ՄԻՊ աշխատակիցները և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
2481 | 0
Facebook