Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի Պապի խոսնակի՝ Ֆեդերիկո Լոմբարդիի մամուլի ասուլիսը

13:20, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապի խոսնակի՝ Ֆեդերիկո Լոմբարդիի մամուլի ասուլիսը
     Էջմիածնում համատեղ պատարագից հետո լրագրողների հետ հանդիպեց Վատիկանի լրատվամիջոցների տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին:
    
    

Լոմբարդին խոսել է Հռոմի Պապի ելույթների առանձնահատկությունների մասին՝ նշելով Պապի կարեւոր խնդրանքը՝ կոչ անելով քրիստոնյա այլ առաջնորդներին օրհնել իրեն , սա շատ մեծ միասնության ուղերձ է: Նա նշել է նաև , որ երեկ երեկոյան, վերջապես ձևակերպվել է համատեղ հայտարարությունը, որը կարևոր փաստաթուղթ է և ամփոփում է Վատիկանի էկումենիկ մոտեցումները ու համապարփակ սինթեզ է Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցիների միջև: Լոմբարդին ասել է, որ Հռոմի Պապը Հայաստանում իրեն զգում էր ինչպես իր տանը:

Ֆեդերիկո Լոմբարդին անդրադարձել է նաև Թուրքիայի արձագանքին, Պապի կողմից Ցեղասպանության մասին արտահայտած խոսքերին: «Եթե ինչ որ մեկը լսում է Պապի ասածը, այնտեղ ոչ մի բան չկա, որ մեկնաբանվեր, որպես խաչակրաց պատերազմի կոչ: Նրա խոսքի մեջ միայն կոչ էր կամուրջներ ստեղծելու: Ես կարող եմ հորդորել միայն ճիշտ կարդալ Պապի ասածը: Իրական մտադրությունը խաղաղության հիմքեր գցելն է ժողովուրդների միջև և հանուն դրա նաև աղոթել և ցանկություն հայտնել, որ հաշտություն լինի հայ և թուրք ժողովուրդների միջև: Նա թուրք ժողովրդի դեմ ոչինչ չի ասել»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ ավելացրեց, որ որքան էլ դա Թուրքիային դուր չգա, միևնույնն է դա Թուրքիային չի ազատում իր պատմության հետ առերեսվելու պարտականությունից:

2513 | 0
Facebook