Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ferrari-ն սահմանափակ քանակության հիպերքարեր կթողարկի` 5.1 միլիոն եվրո արժողությամբ

22:10, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Ferrari-ն սահմանափակ քանակության հիպերքարեր կթողարկի` 5.1 միլիոն եվրո արժողությամբ

Ferrari ընկերության ղեկավար Սերխիո Մարկիոնեն հաստատել է LaFerrari հիպերքարի ստեղծման մասին լուրն ու նշել, որ շուկայում այն կհայտնվեի LaFerrari Spider անվամբ: Carscoops պարբերականի տվյալներով` նոր հիպերքարը գնորդներին կհասնի կես տարուց ոչ շուտ: Սպասվում թ, որ LaFerrari Spider-ի քանակը չի գերազանցի 70 օրինակը: Դրանց նախնական գինն առնվազն 5.1 միլիոն դոլար է, ինչը մի քանի անգամ շատ է իր նախորդի արժեքից: Մեքենայի տեխնիկական առանձնահատկությունների մասին ոչ մի տեղեկատվություն չի հաղորդվում:

14312 | 0
Facebook