Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալդինին կարող է վերադառնալ «Միլան»

01:10, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Մալդինին կարող է վերադառնալ «Միլան»

«Միլան»-ի նախկին պաշտպան Պաոլո Մալդինին կարող է վերադառնալ իտալական ակումբ՝ որպես փոխնախագահ։ Այս առաջարկի հեղինակը չինացի ներդրողներն են, ովքեր մտադիր են գնել ակումբը։ Այս մասին գրում է իտալական մամուլը։ Նշվում է, որ ակումբի ներկայիս սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին այս շաբաթ պետք է նախնական համաձայնագիր կնքի չինացիների հետ՝ ակումբը վաճառելու շուրջ։
     Հիշեցնենք, որ Մալդինին պրոֆեսիոնալ ողջ կարիերան անց է կացրել «Միլան»-ում՝ 1985-ից 2009 թվականներին։ Ակումբի հետ նա 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 5 անգամ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, մեկական անգամ Իտալիայի գավաթը և սուպերգավաթը։

5120 | 0
Facebook