Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ երաժիշտ Միխայիլ Պլետնյովը

17:50, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ երաժիշտ Միխայիլ Պլետնյովը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր «Գրեմմի» մրցանակակիր Միխայիլ Պլետնյովը:

Պլետնյովն իր տաղանդն ի ցույց է դրել վաղ տարիքում՝ Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելով 13 տարեկան հասակում։ 1978-ին նա արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի Չայկովսկու անվան վեցերորդ միջազգային մրցույթում: Այդ ժամանակվանից ի վեր նա՝ որպես մենակատար, բազմաթիվ ելույթներ է ունեցել աշխարհի ամենանշանակալից նվագախմբերի և դիրիժորների հետ:

1990-ին Պլետնյովը հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը. ամեն տարի, Պլետնյովի և այլ ականավոր դիրիժորների ղեկավարությամբ այն շրջագայում է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում:

Նշենք` որ աշխարհահռչակ դաշնակահարի երևանյան մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

2589 | 0
Facebook