Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի լիգա․ «Վիլյառեալ»-ը հաղթեց, «Շախտյոր»-ը և «Սևիլիա»-ն ոչ-ոքի խաղացին

11:50, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Եվրոպայի լիգա․ «Վիլյառեալ»-ը հաղթեց, «Շախտյոր»-ը և «Սևիլիա»-ն ոչ-ոքի խաղացին
     Երեկ ուշ երեկոյան կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները։ «Վիլյառեալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Լիվերպուլ»-ին, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Սևիլիա»-ի հետ։
     Վիլյառեալի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած «Վիլյառեալ» - «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով 1։0 հաշվով։ Խաղի միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ իսպանացիների հարձակվող Ադրիան Լոպեսը՝ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով հանդիպման ավելացրած 2-րդ րոպեին։
Զուգահեռաբար ընթացող խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը «Սևիլիա»-ի հետ։ Հանդիպման 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Սևիլիա»-ի կիսապաշտպան Վիտոլոն՝ բացելով խաղի հաշիվը։ Ուկրաինացիները նախ հավասարացրեցին հաշիվն, ապա առաջ անցան մրցակցից։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ հանդիպման 82-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն իսպանացիներին փրկեց պարտությունից։
3567 | 0
Facebook