Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում հազվագյուտ սպիտակ կրիա են հայտնաբերել

21:13, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Ավստրալիայում հազվագյուտ սպիտակ կրիա են հայտնաբերել
     Ավստրալիայի ափերին կամավորները հազվագյուտ հանդիպող սպիտակ կրիա են հայտնաբերել, փոխանցում է gazeta-ն: Կամավորներն ասել են, որ ցնցված են. կրիան բավականին առույգ էր, պարբերաբար մոտենում էր ջրին ու լողում: Նրան գտել են կանաչ կրիայի 122 ձագերի միջից:
     Փորձագետները նշել են, որ, ի տարբերություն կանաչ կրիաների, ալբինոսի՝ երկար ապրելու հավանականությունը փոքր է:
     Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։
9238 | 0
Facebook