Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապն առաջին անգամ հանդիպելու է Պատրիարք Կիրիլլի հետ

18:13, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Հռոմի պապն առաջին անգամ հանդիպելու է Պատրիարք Կիրիլլի հետ

Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հանդիպելու է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլլի հետ: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ պատմական հանդիպումը կայանալու է հաջորդ շաբաթ` Կուբայում: Հանդիպումը մասնավորապես տեղի է ունենալու Կուբայի մայրաքաղաք Հավանայի օդանավակայանում:

Նշվում է նաև, որ երկու եկեղեցիների առաջնորդները քննարկելու են համաքրիստոնեական հարցեր: Սպասվում է, որ հանդիպման վերջում հոգևոր երկու առաջնորդները համատեղ հռչակագիր են ստորագրելու:

8436 | 0
Facebook