Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բանանց»-ը հավաքներ չի անցկացնի Թուրքիայում

18:11, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Բանանց»-ը հավաքներ չի անցկացնի Թուրքիայում

Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանց»-ը մարզական հավաքաներ չի անցկացնի Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին: Ներկայումս «Բանանց»-ի ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին:
     Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին «Բանանց»-ը 2015թ. վերջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի առաջնությունում: Առաջնությունը վերսկսվելու է 2016-ի մարտի 6-ին:
     Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Թուրքիայում հավաքներ անցկացնելուց հրաժարվել են «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ը։

2840 | 0
Facebook