Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվող եղանակի մասին

08:02, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում են տեղումներ:
     Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, 27-29-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
     Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը և 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, 29-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:


     Երևանում նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, նոյեմբերի 27-29-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ:

    
     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

5126 | 0
Facebook