Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Infiniti Q 60 նոր կուպեի դիզայնը գաղտնազերծել են պրեմիերայից առաջ

02:08, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Infiniti Q 60 նոր կուպեի դիզայնը գաղտնազերծել են պրեմիերայից առաջ

Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է նկարահանել Infiniti Q 60 նոր կուպեն բացարձակապես առանց քողարկման: Ավտոմեքենան նկատվել է ԱՄՆ-ում, գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ: Մեքենայի պաշտոնական պրեմիերան կկայանա 2016թ. հունվարին, Դեթրոյթի ավտոսրահում, հայտնում է Autoblog-ը:

Համաշխարհային շուկաներում ավտոմեքենան մրցակցելու է BMW 4-Series, Audi A5, Lexus RC, Mercedes C-Class-ի հետ: Մեքենայի «լիցքավորված» տարբերակը կներկայացվի երկու տարի անց:
     Q60 կուպեի կոնցեպտն առաջին անգամ ցուցադրվել է 2015թ Ժնևի ավտոսրահում: Դատելով լրտեսական լուսանկարներից` նորույթի սերիական տարբերակն ստանալու է ջերմափոխանակիչի ուրիշ ցանց, հետևի սփոյլեր:
     Մոդելի արտաքինը նման է Q80 և Q50 Eau Rouge կոնցեպտների արտաքինին: Ընկերությունում ասում են, որ մոդելն առաջարկում է ոճային արտաքինի և արագության համադրություն: World Car Fans-ի տվյալներով, մեքենայի բազային տարբերակը ստանալու է 3.0-լիտրանոց բենզինային V6 շարժիչ: Ագրեգատի հզորությունը կազմում է մոտ 400 ձիաուժ: Կուպեի շարժիչային գամմայի մեջ կարող է մտնել նաև 4.7-լիտրանոց բենզինային V8 թվին-տուրբո շարժիչը: Ագրեգատի հզորությունը կկազմի 408 ձիաուժ: Մոդելը կստանա նաև նոր հիբրիդային տարբերակ:

8652 | 0
Facebook